Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
19.06.2012 | 01:30

Վա՛յ ինձ, որովհետև երկյուղածությունը վերացավ երկրից, և մարդկանց մեջ չկա մեկը, որ ուղիղ լինի. բոլորն արյամբ են դատում, յուրաքանչյուրը սաստիկ նեղում է իր ընկերոջը, և իրենց ձեռքը չարիք անելու սովոր են դարձնում։ Իշխանը նվեր է խնդրում, իսկ դատավորը խաղաղության խոսքեր է ասում իրեն պետք եղած ձևով։ Ես կհանեմ նրանց միջից այն բարությունը, որը ցեցի նման ուտում և պտտվում է կանոնի վրա դատաքննության օրը։ Վա՛յ, վա՛յ, եկավ հասավ քո վրեժխնդրությունը. արդ, թող լաց լինեն նրանք։
Միքիայի մարգարեություն 7. 2-4

Դիտվել է՝ 2804

Մեկնաբանություններ